Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացողներից շենգեն վիզա չի պահանջվի, ՀՀ-ն պատրաստ է ընդունել հայերին և այլ փախստականների․ ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացողներից շենգեն վիզա չի պահանջվի, ՀՀ-ն պատրաստ է ընդունել հայերին և այլ փախստականների․ ՀՀ ԱԳՆ

2022-02-26 17:51 , Политика, 758

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացողներից շենգեն վիզա չի պահանջվի, ՀՀ-ն պատրաստ է ընդունել հայերին և այլ փախստականների․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

«Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Ընդգծվում է՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։

Հեռախոսահամարներ՝

Կիևում դեսպանություն`

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`

+380487039176

+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության՝

+79614084423

Лента

Рекомендуем посмотреть