Փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց․ ՀՌՀ նախագահը՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում - RadioVan.fm

Онлайн

Փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց․ ՀՌՀ նախագահը՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում

2022-02-28 14:30 , Общество, 1371

Փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց․ ՀՌՀ նախագահը՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը Հանձնաժողովի անունից դիմել է լիցենզավորված և հեղինակազորված բոլոր հեռարձակողներին.

«Հարգելի գործընկերներ,

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծագած կոնֆլիկտըվերածվեցլայնածավալ ռազմական գործողությունների, որոնքհամաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են:Այդ պատերազմըթելադրում է նաևհայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգը: Կարծում եմ, հայկական մեդիանգիտակցում է,որվերջին օրերի իրադարձությունները նորմարտահրավերներ, սպառնալիքներև անորոշություններ ենստեղծում Հայաստանի և Արցախի համար, և վտանգավոր զարգացումներըզսպավություն և պատասխանատություն են պահանջում մեր մեդիայից:

Ամենևին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, փոխանցեմձեզ մեր տեսակետը:

Ամենակարևորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցողհեռուստա և ռադիոընկերությունների եթերային բովանդակությանկարևորագույն բաղադրիչըմեր երկրի և ժողովրդի շահերի սպասարկումն է:

Ուստի, փորձենքխուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակներըմիմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարողգլոբալ հակամարտության տարատեսակ շահագռգիր կողմերին:

Չմոռանանք, որ հակամարտող կողմերիհաղորդագրությունները, լուրերը, պնդումներըհաճախ քարոզչական բնույթ են կրում և չեն համապատասխանումիրականությանը: Փորձենքջանք գործադրել և ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն:

Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի և բռնությանքարոզը կան և մնալու ենօրենսդրությամբպատժելի և անընդունելի արարքներ: Այդ մասին ևս չենք մոռանում:

Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետ արտահայտելու հնարավորություն ենք տալիս,եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն:

Անկախ քաղաքական հայացքներից,համակրանքներից ու հակակրանքներից այսպատերազմըպառակտման ևս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենքմեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխելՀայաստանիքաղաքացիների ներքաշումը այս հակամարտության մեջ:

Հիշում ենք, որ և Ռուսաստանում, և Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը:

Ով, եթե ոչ մենք շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը միայն չարիք էգեներացնում, զոհերի և տառապանքների է բերում: Ուրեմն, խուսափենք միլիտարիստական բառապաշար օգտագործելուց, ոչ բռնի, ոչ ագրեսիվ հաղորդակցության օրինակ ծառայենք մյուսների համար: Հետագայում, և Ուկրաինայում,և Ռուսաստանում երախտագիտությամբկհիշեն այդ մասին:

Այս հակամարտության կրակի վրա յուղ չենք լցնում:Ռուս և ուկրաինացի ժողովրդները ընդհանուր բազմադարյա պատմություն ունեն: Տա Աստված, որ այդ ընդհանրությունը կօգնի հաղթահարել այսամոթալիբաժանումն ու թշնամությունը, կլուծի խնդիրները և խաղաղություն կհաստատի մեր սահմաններից ոչ շատ հեռու:

Հենց դա է բխում Հայաստանի շահերից»:

Лента

Рекомендуем посмотреть