Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) նախագահ Արթուր Թովմասյանը Սումգայիթյան ցեղասպանության 34-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել։
Ուղերձում ասված է․
«Սիրելի' հայրենակիցներ
Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 34 տարի։
Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի շատ ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է ու ներկան, բայց ոչ՝ երբեք ապագան։
20-րդ դարասկզբին ծնունդ առած արհեստածին պետություն Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից ի վեր ստանձնել է հայատյացառաքելություն։ Ապացույցը՝ 1988թ․-ին կազմակերպած սումգայիթյան ջարդերնու պարբերաբար շարունակվող պատերազմներն են։
Ադրբեջանի միակ նպատակն ու հոգեգար ցանկություննԱրցախի վերջնական բռնազավթումնու բնիկ ժողովրդի վերացումն է։
Անպատժելիությունն ու անհանդուրժողականություննադրբեջանական իշխանություններին մղեցին նոր ցեղասպան գործողությունների։
Հայատյացության դրսևորումնիր գագաթնակետին հասավ 2020թվականիսեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, մասնավորապես՝ Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, սպանությունների, խոշտանգումների, մշակութային ցեղասպանության ձևով։
Խստորեն դատապարտելով Սումգայիթյանոճրագործությունը և արցախահայության հանդեպ իրականացվող շարունակականքաղաքականությունը՝ կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին գործուն քայլեր ձեռնարկել հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ։
Մենք պետք էդուրս գանք այս ծանր իրավիճակից և, մեր պապենական հողում ապրելով, պահանջատեր լինենք մեր իրավունքներին։
Խոնարհումսադրբեջանական բռնություններին զոհ դարձած մեր հայրենակիցներիև արցախյանբոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին»։