Փետրվարի 28-ից մարտի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում՝ մասնակցելուՄԱԿ-ի Մարդուիրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: