Հայաստանի տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթները, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին:
Այդ մասին քաղաքացիներին իրազեկում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ անհրաժեշտ է նախապես հերթագրվել, զանգահարելով՝ 010 56-53-70 հեռախոսահամարով:
«Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,-հավելում են շտաբից: