Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին. քաղաքագետ - RadioVan.fm

Онлайн

Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին. քաղաքագետ

2022-02-24 16:08 , Политика, 795

Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին. քաղաքագետ

«Այն, ինչ հիմա կատարվում է, դժվար է ընկալել։ Ամենավատ բանը տրամաբանության կորուստ է, այդ դեպքում սկսվում է քաոսը։ Սակայն, Ուկրաինայում կատարվող դեպքերում տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է փորձել գտնել, կամ գոնե վարկած առաջադրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելանը։

Նրա առաջ բերած վարկածի համաձայն՝

«Միացյալ Նահանգները երկընտրանքի առջև էին հայտնվել, վերահսկել ամբողջ աշխարհը, ինչպես 1991-ից հետո, այլևս չեն կարող, դա փաստ է։ Այս պարագայում պետք է կամ ամբողջը կորցնեն, կամ բավարարվեն աշխարհի կեսով, հատկապես արժեքավոր է Եվրոպան։

Ըստ այս վարկածի, հանձնում են Ուկրաինան, ու Եվրոպայում իջեցնում են «երկաթյա վարագույրը»։ Այսինքն, վերադառնում են ՆԱՏՕ-ի ստեղծման բանաձևին «ԱՄՆ-ն Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս»։

Նմանատիպ վարագույր պետք է իջեցնեն Չինաստանի առջև, Թայվանը հանձնելուց հետո ու դրանով պաշտպանեն իրենց շուկան Չինաստանից, որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում արդեն չեն կարող։

Պարզ ձևակերպենք, վերադառնում ենք երկբևեռ աշխարհինու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է»։

Лента

Рекомендуем посмотреть