Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է մտցվել - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է մտցվել

2022-02-24 16:07 , Мир, 1296

Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է մտցվել

Ուկրաինայում 30 օրով ռազմական դրության ռեժեմ է սահմանվել։

UNIAN գործակալության փոխանցմամբ՝ երկրի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան զգուշացրել է, որ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում կարող են լինել անձի և քաղաքացու սահմանադրական որոշակի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ։ Օմբուդսմենն ասել է, որ դրանք նախատեսված են Ուկրաինայի Սահմանադրության 30-34, 38, 39, 41-44, 53-րդ հոդվածներով։

Խոսքը, մասնավորապես, հետևյալ սահմանափակումների մասին է.

  • անձնական և ընտանեկան կյանքին չմիջամտելու, բնակարանի անձեռնմխելիության, սեփականության իրավունքի,
  • տեղաշարժի ազատություն, բնակության վայրի ազատ ընտրություն,
  • Ուկրաինայի տարածքն ազատորեն լքելու իրավունքի մասին,
  • նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և այլ գրագրության գաղտնիության մասին,
  • մտքի և խոսքի ազատության, սեփական հայացքների և համոզմունքների ազատ արտահայտման մասին,
  • ցանկացած ձևով տեղեկատվություն հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու ազատության մասին,
  • ժողովների, հանրահավաքների և ցույցերի անցկացման մասին,
  • ձեռնարկատիրական գործունեության մասին,
  • աշխատանքի մասին,
  • գործադուլների մասին,
  • կրթության մասին։

Лента

Рекомендуем посмотреть