Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

2022-02-24 14:26 , Мир, 1124

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

Այդ մասին հայտնում է UNIAN գործակալությունը՝ նշելով, որ այս որոշմամբ երկու երկրները զրկվում են դիվանագիտական հարթակում երկկողմ հաղորդակցության հնարավորությունից, ուկրաինացի և ռուս դիվանագետները դադարեցնում են իրենց գործունեությունը, իսկ դիվանագիտական հարաբերությունները տեղի են ունենում երրորդ երկրների միջնորդությամբ։

«Փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնությունը ներխուժել է Ուկրաինա։ Նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել։ Այդ կապակցությամբ որոշվել է խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-նշում է գործակալությունը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը փետրվարի 21-ին պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ ռուսական բանակը մտել է այդ շրջաններ՝ «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»։

Лента

Рекомендуем посмотреть