Դավիթ Տոնոյանը շարունակելու է պահանջել բաց և հրապարակային դատավարություն - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Տոնոյանը շարունակելու է պահանջել բաց և հրապարակային դատավարություն

2022-02-23 15:38 , Право, 1083

Դավիթ Տոնոյանը շարունակելու է պահանջել բաց և հրապարակային դատավարություն

Կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 28.02.2022թ. ժամը 16:00-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ մեր կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված 28.02.2022թ. ժամը 13:00-ին:

Դավիթ Տոնոյանը և նրա պաշտպանական խումբը նշանակված դատական նիստի ժամանակ շարունակելու են պահանջել բաց և հրապարակային դատավարություն՝ քրեական գործի նյութերում պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա:

Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի և իր փաստաբանների հայտարարությունները արժանանում են ամենատարբեր մեկնաբանությունների, ընդհուպ մինչև «գործարք-առաջարկների» վերաբերյալ ենթադրությունների, հայտնում ենք, որ հայտարարություններով ցանկանում ենք բոլորի ուշադրությունը սևեռել Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման և կալանքի տակ պահելու, գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու, ցույց տալու՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա նաև դատարանի անգործության և խնդրո առարկա զինամթերքի գնման գործարքի իրավաչափության վրա: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դ.Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում և իրականացրել է միմիայն օրինական գործողություններ:

Առաջիկայում փաստաբանական խումբը նախատեսում է անցկացնել մամուլի ասուլիս, որի վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»:

Лента

Рекомендуем посмотреть