ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Բաքվի՝ Հարությունյանի, Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախազուզում հայտարարելը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Բաքվի՝ Հարությունյանի, Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախազուզում հայտարարելը

2022-02-23 14:54 , Политика, 956

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Բաքվի՝ Հարությունյանի, Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախազուզում հայտարարելը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շինծու և հակահայ նկատառումներով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը:

Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում:

Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»:

Հավելենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, արձագանքելով Բաքվի՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելուն, ընդգծել է՝ «Չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին»։

Лента

Рекомендуем посмотреть