Ստեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ է, սպասում է իր հասցեատերերին:
Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:
Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: