Եվրոպայի լռությունն ավելի է բարդացնում իրավիճակն Արցախում. Աննա Գրիգորյանը՝ Եվրանեսթի նիստում - RadioVan.fm

Онлайн

Եվրոպայի լռությունն ավելի է բարդացնում իրավիճակն Արցախում. Աննա Գրիգորյանը՝ Եվրանեսթի նիստում

2022-02-22 20:06 , Политика, 1395

Եվրոպայի լռությունն ավելի է բարդացնում իրավիճակն Արցախում. Աննա Գրիգորյանը՝ Եվրանեսթի նիստում

«Եվրամիությունը պետք է միանշանակ և նպատակաուղղված քաղաքական գնահատական տա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը որոշել էր, որ կարող է ուժ կիրառել Արցախի հարցի լուծման համար, ինչը ՄԱԿ-ի եզրափակիչ և Հելսինկյան ակտերի հիմնարար սկզբունքների խախտում է։

«Պատերազմը աղետներ բերեց, բայց խնդիրը չլուծեց, թշնամանքի ու հայատյացության տարածումը խաթարեցին տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարները»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ տարակուսելով, թե, ինչպե՞ս կարելի է քաղաքական երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի հետ, երբ դեռ Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները և գերեվարված խաղաղ բնակիչները ամեն օր ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի։

Նա դիմեց Եվրանեսթի պատվիրակներին՝ շեշտելով, որ Եվրոպայի լռությունն ու անտարբերությունն ավելի են բարդացնում իրավիճակ և կոչ արեց մերժել երկակի ստանդարտներն ու ընտրական մոտեցումները։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթը՝ տեսանյութում։

Հայտնել էինք, որ փետրվարի 21-22-ին Երևանում կայանալու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որի շրջանակում Հայաստան են այցելելու Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորները։

Лента

Рекомендуем посмотреть