32կմ ճանապարհ, 18 կամուրջ, 3 թունել․ «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն - RadioVan.fm

Онлайн

32կմ ճանապարհ, 18 կամուրջ, 3 թունել․ «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

2022-02-22 16:13 , Политика, 896

32կմ ճանապարհ, 18 կամուրջ, 3 թունել․ «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։

Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։

Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։

Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվեց միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։

Նախարարությունից նշում են, որ հանձնաժողովի նիստին հրավիրված են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, որոնք իրենց պարզաբանումներով մեծապես աջակցել են հանձնաժողովի աշխատանքներին:

Лента

Рекомендуем посмотреть