Արաքսի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր են քննարկել Կարեն Անդրեասյանը և Իրանի փոխնախագահը - RadioVan.fm

Онлайн

Արաքսի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր են քննարկել Կարեն Անդրեասյանը և Իրանի փոխնախագահը

2022-02-22 15:07 , Политика, 893

Արաքսի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր են քննարկել Կարեն Անդրեասյանը և Իրանի փոխնախագահը

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական ոլորտներում հայ-իրանական համագործակցության առանձնակի կարևորություն ունեցող հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարն այցի ընթացքում կարևորել է ՀՀ-ում դատապարտված ԻԻՀ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, նաև դատական ընթացակարգերից խուսափելու համար ՀՀ և ԻԻՀ միջև գործող քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:

Քննարկվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման համար Իրան-Հայաստան 400Կվտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելը , «Պարսից ծոց-Սև ծով» բազմակողմ համաձայնագրի երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման համար փորձագետների 6-րդ հանդիպման շուտափույթ իրականացումը, միջազգային-միջպետական ճանապարհների կառուցմանը ՀՀ իշխանությունների հետևողականությունը և դրանց կարևորությունը ՀՀ և Իրանի տնտեսական զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել էլ ավելի մեծ ջանքեր գործադրել զարգացնելու հայ-իրանական հարաբերությունները:

Лента

Рекомендуем посмотреть