ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:
Նշվում է, որ «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները՝ ծնողի ստորագրությամբ):
«Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափը Հայաստան է ներկրվել փետրվարի 14-ին։