Հրադադարը Շոշի և Թաղավարդի հարակից տարածքում երեկ և այսօր իրականում խախտել է Ադրբեջանի ՊՆ-ն․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հրադադարը Շոշի և Թաղավարդի հարակից տարածքում երեկ և այսօր իրականում խախտել է Ադրբեջանի ՊՆ-ն․ Արցախի ՊՆ

2022-02-21 15:55 , Политика, 1260

Հրադադարը Շոշի և Թաղավարդի հարակից տարածքում երեկ և այսօր իրականում խախտել է Ադրբեջանի ՊՆ-ն․ Արցախի ՊՆ

Արցախի Հանարապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) հերքում էԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե Պաշտպանության բանակի (ՊԲ)ստորաբաժանումներըփետրվարի 20-ինև 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդգյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть