Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ

2022-02-21 15:51 , Политика, 1083

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ

Բաքուն հետախուզում է հայտարարել Հայաստանի Հանրապետության 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Տագիևը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նրանք մեղադրվում են 1988թ-ի փետրվարից «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով» հայազգի աշխատողների հավաքներ կազմակերպելու, «1991 թվականի սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հռչակելու, իշխանությունը Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդին և գործկոմին փոխանցելու մեջ»։

Лента

Рекомендуем посмотреть