55-ամյա սևանցու ծանրոցում 100-ից ավելի սուբուտեքս է հայտնաբերվել. երկու անձ ձերբակալվել է - RadioVan.fm

Онлайн

55-ամյա սևանցու ծանրոցում 100-ից ավելի սուբուտեքս է հայտնաբերվել. երկու անձ ձերբակալվել է

2022-02-18 15:17 , Право, 1292

55-ամյա սևանցու ծանրոցում 100-ից ավելի սուբուտեքս է հայտնաբերվել. երկու անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են հերթական տվյալները, որոնք իրացրել են Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։

Ոստիկանության հաղորդմամբ՝ համատեղ միջոցառման արդյունքում փետրվարի 16-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել 46, 49 և 55 տարեկան երեք տղամարդ՝ երեքն էլ Սևանի բնակիչներ, որոնք կասկածվել են թմրամիջոց Հայաստան ներմուծելու, ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ։

«46 և 49 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեմետ դեղահաբեր, մարիխուանա, կաթուցիչ, դանակ և այլն։ 55-ամյա տղամարդու մոտ ծանրոց կար, որի մեջ դեղահաբերի համար նախատեսված պլաստմասսե տարա էր, իսկ տարայում՝ 101 դեղապարկուճներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ բուպրենորֆին թմրամիջոց պարունակող, «B8» գրառմամբ սուբուտեքսի հաբեր էին, ինչպես և 64 գրամից ավելի սպիտակ փոշենման զանգված: Նույն օրը Սևանի բաժնում հարուցվեց քրեական գործ, բերման ենթարկվածներից 46 և 55 տարեկան տղամարդիկ ձերբակալվեցին: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть