Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ․ Արցախի ԱԺ-ն վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ․ Արցախի ԱԺ-ն վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է ընդունել

2022-02-18 15:14 , Политика, 1381

Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ․ Արցախի ԱԺ-ն վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն (ԱՀ ԱԺ) այսօր՝ փետրվարի 18-ին գումարած արտահերթ նիստում 30 կողմ, 0 դեմ արդյունքներով ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

«Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ»հայտարարությունում ընդգծվում է, որ հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ, իսկ տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ճանապարհով:

«Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝

  • վերահաստատում է իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը,
  • միջազգային շահագրգիռ կառույցների և, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր իր վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական ու մշակութային արժեքներ, որոնք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների բռնազավթման արդյունքում,
  • կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ճանապարհով: Հենց այդ նպատակով է արցախահայությունը 1988թ. սկսել իր ազատագրական պայքարը և պատրաստ է շարունակել այն՝ վերջնական նպատակին հասցնելու վճռականությամբ»,-ասված է հայտարարությունում մեջ։

Հայտարարության ամբողջական տեքստը՝ հետևյալ հղմամբ։

Հավելենք, որ արտահերթ նիստում ընդգրկված է եղել նաև օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ այս օրերին առաջարկություններ չեն եղել։ Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին:

Այնուհետև Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենքը:

Лента

Рекомендуем посмотреть