Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն են քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան:
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին: