Շենգավիթում կկառուցվի նոր հավաքակայան՝ սեղմված բնական գազով աշխատող շուրջ 400 ավտոբուսի համար - RadioVan.fm

Онлайн

Շենգավիթում կկառուցվի նոր հավաքակայան՝ սեղմված բնական գազով աշխատող շուրջ 400 ավտոբուսի համար

2022-02-17 18:54 , Политика, 887

Շենգավիթում կկառուցվի նոր հավաքակայան՝ սեղմված բնական գազով աշխատող շուրջ 400 ավտոբուսի համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում է ընդունել:

Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։

Կառավարությունից մանրամասնում են, որ շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, լվացման կայանի, ադմինիստրատիվ շենքի, սպասարկման շինության և այլնի կառուցում:

Հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 100 սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում բացի նշված հարյուր ավտոբուսներից ձեռք է բերվել 211 նոր քաղաքային ավտոբուսներ։

Գոյություն ունեցող հավաքակայանների վիճակը ներկայումս անբավարար է և դրա պայմանները չեն բավարարում թե՛ քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, թե՛ աշխատակիցների աշխատանքային պայմանների և անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Սեյսմիկ խնդիրների պատճառով առկա դեպոյի շենքերից շատերն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում և ենթակա չեն շահագործման։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կառուցել բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայան: Հավաքակայանի կառուցման համար տրամադրված հողատարածքի ընդհանուր չափը 12 հա է։ Հավաքակայանը նախատեսվում է կառուցել 400 ավտոբուսների շահագործման համար:

Лента

Рекомендуем посмотреть