Պետական դավաճանության մեջ մեղադրվող հիմնականում նախկին կամ ներկա 20 զինվորականից 14-ը կալանավորված է․ ԱԱԾ-ն՝ նոր մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

Պետական դավաճանության մեջ մեղադրվող հիմնականում նախկին կամ ներկա 20 զինվորականից 14-ը կալանավորված է․ ԱԱԾ-ն՝ նոր մանրամասներով

2022-02-17 18:43 , Право, 511

Պետական դավաճանության մեջ մեղադրվող հիմնականում նախկին կամ ներկա 20 զինվորականից 14-ը կալանավորված է․ ԱԱԾ-ն՝ նոր մանրամասներով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հայտնում են, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԱԱԾ-ից նշում են, որ, հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակներիհետաքրքրությունը, տեղեկացնում են, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

«Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքումհակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանիև Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ուտեղեկությունների։

Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցածհեղինակություննօգտագործելով՝ դավաճանականգործունեություն ծավալած անձինք մուտք են գործելզորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարելտեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։

Հարկ է հիշատակել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինքպատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդ կերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված բազմապիսի մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ»,-ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть