Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում՝ այրված վիճակում հայտնաբերվել են փետրվարի 14-ից անհայտ կորած ամուսինների դիերը։
Քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդմամբ՝ դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:
Ամուսինների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով, հարուցված քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։