Արցախի պետական մարմինների, խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների համար կրակային պատրաստության պարապմունքների կանցկացվեն - RadioVan.fm

Онлайн

Արցախի պետական մարմինների, խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների համար կրակային պատրաստության պարապմունքների կանցկացվեն

2022-02-16 16:52 , Общество, 864

Արցախի պետական մարմինների, խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների համար կրակային պատրաստության պարապմունքների կանցկացվեն

Արցախի Հանրապետության (ԱՀ) քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։

ԱՀանվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ պարապմունքներին մասնակցելու են Արցախի պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։

Նշվում է, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։

Лента

Рекомендуем посмотреть