Ադրբեջանական զինված ուժերը այսօր` ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված դիրքից հրազենով կրակ են բացել տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Արցախի դատախազությունը: Ըստ հաղորդման` կրակոցների հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
Նշվում է, որ Արցախի ոստիկանությունը կատարում է դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում: