Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի Հանրապետության (ԱՀ) արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի (ՊԲ) ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է»,- ասվում է հաղորդագրությունում։