Ադրբեջանական մայիսյան ներխուժումների հետևանքով Գեղարքունիքի բնակիչները լուրջ կենսական խնդիների առաջ են․ ՄԻՊ-ը՝ այցի ամփոփմամբ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական մայիսյան ներխուժումների հետևանքով Գեղարքունիքի բնակիչները լուրջ կենսական խնդիների առաջ են․ ՄԻՊ-ը՝ այցի ամփոփմամբ

2022-02-15 12:59 , Право, 1401

Ադրբեջանական մայիսյան ներխուժումների հետևանքով Գեղարքունիքի բնակիչները լուրջ կենսական խնդիների առաջ են․ ՄԻՊ-ը՝ այցի ամփոփմամբ

Ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. արձանագրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ), որ փաստահավաք աշխատանքով աշխատակազմի հետ մեկնել էր նշյալ մարզ:

Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր այցը Պաշտպանն ամփոփել է տեսանյութում՝ կրկին շեշտելով՝ ադրբեջանական զինված ծառայողներ մեր գյուղերի հարևանությամբ չպետք է լինեն։

Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը մայիսի 12-ին ապօրինաբար հատած ադրբեջանական զինված ուժերիծառայողները դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու առ այսօր շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:

Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկել է ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, ինչը դեռ կյանքի չի կոչվել․ պաշտոնական Բաքուն Երևանին է մեղադրում, թե գործընթացի մեկնարկի համար հայկական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել, պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ Հայաստանը երբեք սահմանազատման, սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել։

ՄԻՊ Արման Թաթոյանն իշխանություններին զգուշացրել է՝ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու ստեղծման, կդառնա նոր իրավախախտումների ու նոր լարվածության պատճառ։

Лента

Рекомендуем посмотреть