«Պֆայզեր»-ը Հայաստանում է՝ 100 620 դեղաչափ - RadioVan.fm

Онлайн

«Պֆայզեր»-ը Հայաստանում է՝ 100 620 դեղաչափ

2022-02-14 15:33 , Общество, 1408

 «Պֆայզեր»-ը Հայաստանում է՝ 100 620 դեղաչափ

Առողջապահության նախարարության (ԱՆ) և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ:

Նախարարության հաղորդմամբ՝ բաշխումից հետո «Պֆայզեր»-ը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։ Բոլորի դեպքում էլ լիարժեք պատվաստման համար ցուցված է 2 դեղաչափը, թեև տարբեր են 1-ին և 2-րդ դեղաչափի միջակայքերը: Եթե 4-ի դեպքում պատվաստումները՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ապա «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները 12 տարեկանից սկսած՝ ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Лента

Рекомендуем посмотреть