Վարչական դատարանը վերահաստատել է՝ 2021-ի ամռանը հավի ձվի գնի բարձրացումը գերիշխող դիրք է եղել․ ՄՊՀ - RadioVan.fm

Онлайн

Վարչական դատարանը վերահաստատել է՝ 2021-ի ամռանը հավի ձվի գնի բարձրացումը գերիշխող դիրք է եղել․ ՄՊՀ

2022-02-11 14:31 , Право, 1101

Վարչական դատարանը վերահաստատել է՝ 2021-ի ամռանը հավի ձվի գնի բարձրացումը գերիշխող դիրք է եղել․ ՄՊՀ

Վարչական դատարանը թիվ ՎԴ/9807/05/21 գործով 2021 թվականի փետրվարի 9-ին կայացրած վճռով մերժել է «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 174 որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը։

Այդ մասին հայտնում են Հանձնաժողովից՝ հիշեցնելով, որ վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության և «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացումը որակվել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:

«Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 15 039 156 դրամի չափով:

Ի տարբերություն և «Աշտարակ ձու» ընկերության՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը չի բողոքարկել հանձնաժողովի որոշումը, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության հայցի վերաբերյալ Վարչական դատարանը դեռևս վճիռ չի կայացրել:

Лента

Рекомендуем посмотреть