Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը օտարվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությանը:
Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով, որ մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանված է եղել 5 միլիարդ դրամ գնային առաջարկ, որը ընկերությունը ներկայացրել է՝ ներկայացնելով նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։
Ըստ նախարար Սանոսյանի՝ մրցույթին միայն մեկ հայտ է ներկայացվել:
Հիշեցնենք՝ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը 2019-ի աշնանը որպես նվիրատվություն փոխանցվել էր պետությանը: Գույքն ամրացվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։