Ըստ ԱՊՀ համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս ԽՄ տարիներից գոյություն ունեցող սահմանը․ Գրիգորյանը՝ Զասին - RadioVan.fm

Онлайн

Ըստ ԱՊՀ համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս ԽՄ տարիներից գոյություն ունեցող սահմանը․ Գրիգորյանը՝ Զասին

2022-02-11 13:29 , Политика, 1067

Ըստ ԱՊՀ համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս ԽՄ տարիներից գոյություն ունեցող սահմանը․ Գրիգորյանը՝ Զասին

Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության (ԽՄ) տարիներից գոյություն ունի սահման:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր:

Лента

Рекомендуем посмотреть