Թաթոյանն աշխատակազմով Գեղարքունիքում է՝ հավաքելու լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինծառայողների ներխուժումներով առաջացած խնդիրների մասին - RadioVan.fm

Онлайн

Թաթոյանն աշխատակազմով Գեղարքունիքում է՝ հավաքելու լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինծառայողների ներխուժումներով առաջացած խնդիրների մասին

2022-02-10 15:28 , Право, 1187

Թաթոյանն աշխատակազմով Գեղարքունիքում է՝ հավաքելու լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինծառայողների ներխուժումներով առաջացած խնդիրների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն աշխատակազմովԳեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր:

Տեղեկացվում է, որ կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։

«Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով»,-նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։

Лента

Рекомендуем посмотреть