Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. Արմեն Գրիգորյանը հակադարձել է Բայրամովին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. Արմեն Գրիգորյանը հակադարձել է Բայրամովին

2022-02-10 18:59 , Политика, 1149

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. Արմեն Գրիգորյանը հակադարձել է Բայրամովին

«Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել»,-կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են սահմանազատման և սահմանագծման գործընթացով հանձնաժողովի առանց նախապայմանների գործունեությանը, սակայն հայկական կողմը հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի համար փորձում է նախապայմաններ առաջ քաշել։

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Հայաստանը, պարզապես, պահանջել է, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են անցած տարի նոյեմբերի 26-ին Սոչիում, այն է՝ անվտանգության բարձրացման շուրջ քայլերի ձեռնարկում, այնուհետև դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի մեկնարկ, իրագործվի։

«Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա, երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն»,-նկատել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի հնարավոր լինի սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ իրականացնել:

«Այստեղ չի կարող նույնիսկ որևէ նախապայմանի ընկալում լինել։ Ես համոզված եմ, որ, եթե ելնենք բոլոր պայմանավորվածություններից, ապա նման հարց չի կարող ծագել»,-հայտարարեց Գրիգորյանը:

Лента

Рекомендуем посмотреть