ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդագրություն է տարածել՝ ապատեղեկատվություն որակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։