2020 թվականի 44-օրյա պատերազմի հայկական կողմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3812 է, որից 3736-ը զինծառայող, 76-ը՝ քաղաքացիական անձ։
Գտնվելու վայրն անհայտ անձանց թիվը 217 է, նրանցից 196-ը զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձ։
Թվերն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք՝ վերջին՝ հունվարի 19-ին Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը 3809 էր, անհայտ կորած էր համարվում 220 անձ: