Հայաստանը փորձում է նախապայմաններ առաջ քաշել՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու համար. Բայրամով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը փորձում է նախապայմաններ առաջ քաշել՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու համար. Բայրամով

2022-02-09 16:57 , Политика, 1054

Հայաստանը փորձում է նախապայմաններ առաջ քաշել՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու համար. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է համարել սահմանազատման և սահմանագծման հարցի լուծումը։

Ըստ Բայրամովի՝ իրենք պատրաստ են սահմանազատման և սահմանագծման գործընթացով հանձնաժողովի առանց նախապայմանների գործունեությանը, սակայն հայկական կողմը հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի համար փորձում է նախապայմաններ առաջ քաշել։

«Այս մոտեցումը չի նպաստում դրական դինամիկային»,-ադրբեջանական լրատվամիձոցների փոխանցմամբ՝ ընդգծել է Բայրամովը։

Лента

Рекомендуем посмотреть