Դեպի Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթուղու կառուցումը նախատեսվում է ավարտել 2023-ին․ Բայրամով - RadioVan.fm

Онлайн

Դեպի Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթուղու կառուցումը նախատեսվում է ավարտել 2023-ին․ Բայրամով

2022-02-09 16:55 , Политика, 1168

Դեպի Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթուղու կառուցումը նախատեսվում է ավարտել 2023-ին․ Բայրամով

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, թե «ազատագրված տարածքներ»-ում վերականգնողական աշխատանքներից բացի, Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները՝ վերականգնելու տրանսպորտային հաղորդակցությունը։

«Ադրբեջանը դեպի Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթգծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայումս շինարարական աշխատանքների, որոնք նախատեսվում է ավարտել 2023-ին, 24 տոկոսն ավարտված է։ Մայրուղու կառուցման աշխատանքներն ավարտվել են 27 տոկոսով։ Սա վկայում է սեփական աշխատանքի նկատմամբ Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Բայրամովը։

Лента

Рекомендуем посмотреть