Ինչու՞ է տարբեր Վիճակագրական կոմիտեի և «Արմեդ»-ի՝ քովիդից մահերի թիվը․ նախարարությունը պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Ինչու՞ է տարբեր Վիճակագրական կոմիտեի և «Արմեդ»-ի՝ քովիդից մահերի թիվը․ նախարարությունը պարզաբանում է

2022-02-09 16:45 , Политика, 812

Ինչու՞ է տարբեր Վիճակագրական կոմիտեի և  «Արմեդ»-ի՝ քովիդից մահերի թիվը․ նախարարությունը պարզաբանում է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ:

Նշվում է, որ «Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված քովիդից մահերը կազմել են 5450:

«Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում COVID-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել:

Հետևաբար, «Արմեդի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում»,-պարզաբանում են նախարարությունից:

Лента

Рекомендуем посмотреть