«Զգուշավոր լավատեսություն կա»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հարավային կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների մասին - RadioVan.fm

Онлайн

«Զգուշավոր լավատեսություն կա»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հարավային կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների մասին

2022-02-09 16:33 , Политика, 820

«Զգուշավոր լավատեսություն կա»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հարավային կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին։

EADailyփոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 9-ին, «Վալդայ» միջազգային ակումբում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում իր ելույթում ռազմական դաշինքի վարչական ղեկավարը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում մատնանշել է «որոշ զգուշավոր լավատեսություն»։

Զասն ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որը դադարեցրել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում և նշանավորել տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության սկիզբը, իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը՝ դադարել։

«Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ կողմերի առջև այժմ լուրջ խնդիր է դրված սկսել սահմանազատման,հետագայում՝ սահմանագծման գործընթացը։

«Սա մեծ ու բարդ աշխատանք է, որը, այնուամենայնիվ, զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը»,-վստահություն է հայտնել Ստանիսլավ Զասը՝ հավելելով, որ զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և սկսվում է մեկ այլ դարաշրջան:

«Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց, ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Лента

Рекомендуем посмотреть