Թռչնամսի տեղական արտադրության զարգացման համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել․ ՄՊՀ - RadioVan.fm

Онлайн

Թռչնամսի տեղական արտադրության զարգացման համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել․ ՄՊՀ

2022-02-08 18:58 , Экономика, финансы, 1215

Թռչնամսի տեղական արտադրության զարգացման համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

  • «Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ:
  • 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը՝ 68 տոկոսից կազմելով 37 տոկոս:
  • Ավելացել է նաև հավի մսի իրացման առաջնային շուկայում գործունեություն ծավալողների թիվը՝ 2018 թվականին՝ 60 տնտեսավարող, 2020 թվականին՝ 66:
  • 2015-2020 թթ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, այնուամենայնիվ հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ 30 տոկոս:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման և ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, և հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030 թվականին աշխարհում մսի արտադրության և իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը:

ՄՊՀ-ից հայտնում են, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացրած ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть