ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների առնչությամբ լրատվամիջոցների հարցին։
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Նշենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, կարծիք հայտնելով, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, անդրադառնալով Հայաստանին՝ ասել է․
«Հայաստանը գնալու տեղ չունի։Դուք ինչ է, մտածում եք, թե նրանք ինչ որ մեկին պե՞տք են։ Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։