Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ բարձրացնելու «Հայաստան»-ի հեղինակած օրինագիծը ԱԺ օրակարգ չի ընդգրկվել - RadioVan.fm

Онлайн

Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ բարձրացնելու «Հայաստան»-ի հեղինակած օրինագիծը ԱԺ օրակարգ չի ընդգրկվել

2022-02-08 12:46 , Политика, 797

Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ բարձրացնելու «Հայաստան»-ի հեղինակած օրինագիծը ԱԺ օրակարգ չի ընդգրկվել

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր մեկնարկած նիստում քվեարկության է դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։

31 կողմ, 61 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումը չի ընդունվել։

Նշենք՝ նախագծով, որը հեղինակել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 դրամ:

Օրինագծին գլխադասային՝ ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովըբացասական եզրակացություն էր տվել, բայց այն ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար այսօր ներկայացրել էր հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55000 դրամից դառնալով 68 000 դրամ։Առաջարկվող փոփոխության հիմնավորումն է՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 7300 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանակցել էջուրը, գազը, լույսը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ աշխատում են, բայցծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, մինչդեռ, նկատել է նա, այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով։

Ինչևէ չնայած գործընկերներին ուղղված՝ քաղաքացիներին դեմ չքվեարկելու հորդորին՝ օրինագծի ներառումը օրակարգ մերժվել է։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ՝ հունվարի 20-ին կայացած նիստում, չզեկուցվող հարցերիթվում բացասական եզրակացություն էր տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանն էլ ասել է, որ առաջարկել են հետ կանչել օրենքը, հետաձգել քվեարկությունը, ներկայացնել նոր նախագիծ, հիմնական զեկուցողը չի համաձայնվել,նախագիծն այս տեքսով բացասական եզրակացություն է ստացել։

Նա էլ այսօր կոչ է արել դեմ քվեարկել նախագծին։

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի հերթական նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть