Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը որևէ դատավորի չի մակագրվել․ Փաստաբանական խումբ - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը որևէ դատավորի չի մակագրվել․ Փաստաբանական խումբ

2022-02-08 12:37 , Право, 918

Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը որևէ դատավորի չի մակագրվել․ Փաստաբանական խումբ

Այսօր հայտարարություն է տարածել կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը՝ կրկին պնդելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը, իսկ հետազոտվելիք նյութերը առավելապես ծառայողական գաղտնիք պարունակող նյութեր են: Միաժամանակ նշվում է, որ մինչ օրս վերաքննիչ քրեական դատարանում իրենց կողմից Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը որևէ դատավորի չի մակագրվել, բողոքի քննության օր նշանակված չէ։

Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ.նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվումդատավոր Մանվել Շահվերդյանի անհիմն որոշմամբ՝ մասնագիտական առումով պետական և ռազմական գաղտնիք հասկացություններին առհասարակ չտիրապետելու պատճառով: Հաստատապես շարունակում ենք պնդել, որ քրեական գործի նյութերում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը, իսկ հետազոտվելիք նյութերը առավելապես ծառայողական գաղտնիք պարունակող նյութեր են:

Դատավորն իր որոշումը կայացնելուց առաջ որևէ միջոցանգամ չի գործադրել համապատասխան գերատեսչությունից պարզելու՝ քրեական գործում առկա է արդյո՞ք օրենքով պահպանվող գաղտնիք, թե ոչ, իսկ այդ նյութերի մեծ մասը որպես ծառայողական գաղտնիք դասելու նախաձեռնող-հեղինակը եղել է հենց Դավիթ Տոնոյանը:

Հայտնում ենք նաև, որ մինչ օրս վերաքննիչ քրեական դատարանում մեր կողմից Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը որևէ դատավորի չի մակագրվել, բողոքի քննության օր նշանակված չէ, որը հայտնի լինելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք»։

Лента

Рекомендуем посмотреть