2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում,Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել:
ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացվում է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: