COVID-19-ով հիվանդներին կբուժեն նաև Միքայելյանում - RadioVan.fm

Онлайн

COVID-19-ով հիվանդներին կբուժեն նաև Միքայելյանում

2022-02-07 17:48 , Общество, 908

COVID-19-ով հիվանդներին կբուժեն նաև Միքայելյանում

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ) կծավալվի կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 150 մահճակալով (մինչև 110՝ սոմատիկ, մինչև 40՝ վերակենդանացման)․ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի

Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, համապատասխան հրաման է ստորագրել ՀՀ առողջապահության նախարարը։

Հրամանի համաձայն՝ այդտեղ կկազմակերպվի միայն կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:

Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարվել է առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին, հրամանի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 31-ից ծագած հարաբերությունների վրա։

Лента

Рекомендуем посмотреть