Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Վահան Հունանյանը՝ հրապարակելով նրանց անունները․
- Տարզյան Սարգիս
- Բալայան Վարդգես
- Պետրոսյան Արմեն
- Բաբայան Արթուր
- Սարգսյան Հմայակ
- Գալոյան Գուրգեն
- Կյուրեղյան Գրիգոր
- Մալոյան Վաղարշակ։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, հայտնելով այսօր՝ փետրվարի 7-ին, 8 հայ զինվորի վերադարձի մասին, նշել է, որ վերադարձված զինծառայողների մի մասը ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ։
Ի դեպ, Բաքուն իր այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց և նրանց ենթադրյալ հուղարկավորության վայրերի մասին։