Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցու երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով քննչականը քննություն է տանում - RadioVan.fm

Онлайн

Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցու երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով քննչականը քննություն է տանում

2022-02-04 17:54 , Право, 1484

Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցու երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով քննչականը քննություն է տանում

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչականի հաղորդմամբ, նախնական տվյալներով, 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այնմասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Лента

Рекомендуем посмотреть