ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:
Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։
63-ամյա անվանի կոմպոզիտորը, հիշեցնենք, մահացել է այսօր։