Հետախուզվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի հարսը՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքը բրիտանական օֆշորում օրինականացնելու գործով - RadioVan.fm

Онлайн

Հետախուզվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի հարսը՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքը բրիտանական օֆշորում օրինականացնելու գործով

2022-02-04 17:12 , Право, 1716

Հետախուզվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի հարսը՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքը բրիտանական օֆշորում օրինականացնելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար,«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները:

Քննչականի հաղորդմամբ՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն, 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահի, փոխնախագահի և հասարակական կազմակերպությաննախագահության անդամ, ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարք կատարելու եղանակով թաքցրել և խեղաթյուրել է հասարակական կազմակերպությանըսեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը: Այնուհետև տիրապետել և տնօրինել է նշված առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով և գրանցելով մի շարք անձանց և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ նույն գործով անցնող մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Лента

Рекомендуем посмотреть