12 բնակելի շենք՝ 216 բնակարանով․ օկուպացված Ակնաղբյուրի բնակիչները 2023-ին նոր բնակավայրում կապրեն - RadioVan.fm

Онлайн

12 բնակելի շենք՝ 216 բնակարանով․ օկուպացված Ակնաղբյուրի բնակիչները 2023-ին նոր բնակավայրում կապրեն

2022-02-04 16:45 , Политика, 948

12 բնակելի շենք՝ 216 բնակարանով․ օկուպացված Ակնաղբյուրի բնակիչները 2023-ին նոր բնակավայրում կապրեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։

Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով:

Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:

Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:

Лента

Рекомендуем посмотреть